News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը համապատասխան քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով, որը նախնական կալանքի տակ է եւ մեղադրվում է «Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահվան» հոդվածով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն այս պահին կապ է պահում Հարությունյանի փաստաբանի հետ, որը պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցներն է ձեռնարկում: Ջամբազյանը նաեւ խոստացել է ավելի ուշ առավել մանրամասն տեղեկություն հաղորդել:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում, բայց քննության պահանջով բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնի վիճակից: Նրան չսափրված վիճակում, կանացի ծաղկավոր խալաթով ու հողաթափերով տարել էին դատարանի դահլիճ:

«Նոր Մոսկվայի» պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող ԿԱՄԱԶ-ը բարձր արագությամբ ավտոբուսին էր բախվել Օզնոբիշինո գյուղի մոտակայքում: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը հարվածից խուսանավելու համար ղեկը կտրուկ շրջում է, դրա հետեւանքով բեռնատարն ուղիղ նետվում է դեպի ուղեւորատար ավտոբուսը: Բախման թափից ԼԻԱԶ-ը կիսվում է երկու մասի, իսկ մարդկանց վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհերը 18-ն են, տասնյակ մարդիկ հիվանդանոցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ