News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստանի քաղաքացի է, Ռուսաստանի հայերի միությունը չի խառնվում այդ գործին, քանի որ դրանով զբաղվում է  Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:  

«Հրաչյա Հարությունյանը ՀՀ քաղաքացի է, շինարարական ընկերությունում վարորդ էր աշխատում, Ռուսաստանում գտնվելու ընթացքում վեց ճանապարհատրանսպորտային խախտում է կատարել: Վթարի պահին նա սթափ է եղել, իսկ վթարի պատճառ է դարձել հանդիպակաց գոտով ընթացող մեքենան վազանցելու նրա ցանկությունը», - պատմել է Անանյանցը:   Ըստ նրա՝ բեռնատարը շինարարական ընկերությանն է պատկանել, այդ պատճառով ընկերությունն է պատասխանատու տեխնիկական վիճակի համար. «Նրա մասին այլեւս ոչինչ չգիտենք»:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում, բայց քննության պահանջով բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնի վիճակից: Նրան չսափրված վիճակում, կանացի ծաղկավոր խալաթով ու հողաթափերով տարել էին դատարանի դահլիճ:

«Նոր Մոսկվայի» պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող ԿԱՄԱԶ-ը բարձր արագությամբ ավտոբուսին էր բախվել Օզնոբիշինո գյուղի մոտակայքում: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը հարվածից խուսանավելու համար ղեկը կտրուկ շրջում է, դրա հետեւանքով բեռնատարն ուղիղ նետվում է դեպի ուղեւորատար ավտոբուսը: Բախման թափից ԼԻԱԶ-ը կիսվում է երկու մասի, իսկ մարդկանց վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհերը 18-ն են, տասնյակ մարդիկ հիվանդանոցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ