News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունն իր «Վեստի» տեղեկատվական խմբագրության կայքում արգելափակել է Հրաչյա Հարությունյանի դատավարության սկանդալային տեսանյութի հասանելիությունը:

Դա  տեղի է ունեցել այն բանից հետո, երբ NEWS.am-ը հրապարակել է «Հայաստանի քաղաքացու նկատմամբ ծաղրը՝ ռուսական պետական հեռուստաալիքների նոր կրեդո՞» հոդվածը, որտեղ շեշտը դրվել է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ «Վեստիի» թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպորտաժի վիրավորական բնույթի վրա: Հիշեցնենք, որ Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել կանացի ծաղկավոր խալաթով:

Մեր նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց Հայաստանի բնակիչների համար արգելափակվել է Հրաչյա Հարությունյանի դատի սկանդալային տեսանյութի հասանելիությունը: Տեսանյութը դիտելու փորձի ժամանակ էկրանին հայտնվում է հետեւյալ տեղեկությունը. «Տեսանյութն արգելված է դիտել Հայաստանի տարածքում»:

Թե ինչ իմաստ ունի տեսանյութի արգելափակումը, որը ցուցադրվել է ոչ միայն Ռուսաստանի պետական «Ռոսիա-1» եւ «Ռոսիա-24» հեռուստաալիքների, այլ նաեւ պետական հեռուստատեսության միջազգային տարբերակի՝ «PTP Պլանետա»-ի եթերում, որը վերահեռարձակվում է Հայաստանի տարածքում ազգային մետրային հաճախականությամբ, մնում է անհասկանալի, քանի որ բազմաթիվ մարդիկ են դա տեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ