News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդ, մոսկվայի քննչական մեկուսարանի հիվանդանոցում գտնվող 46-ամյա Հրաչյա Հարությունյանի դեպքում խախտվել են ներպետական եւ միջազգային մի շարք օրենքներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Տարոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ Հրաչյա Հարությունյանին կանացի գունազարդ խալաթով դատարան տանելու մեջ ակնհայտ էր նվաստացնող վերաբերմունքը անձի նկատմամբ, նմանատիպ գործեր բազմիցս են եղել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է իր կարծիքը, գնահատականը։ «Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, որը ուղղակիորեն գործում է նաեւ Ռուսաստանի համար եւ պարտադիր է, եւ որի 3-րդ  հոդվածն է խախտվել, կան նաեւ այլ միջազգային փաստաթղթեր, որոնք նույնպես խախտվել են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածին, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածին, ինչպես նաեւ կարելի է համարել 10-րդ հոդվածի առաջին մասի խախտում, բոլոր հոդվածները հենց ուղղված են մարդու նվաստացնող վերաբերմունքի կամ արժանապատվության իրավունքի խախտմանը: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածն է նաեւ սահմանում նման արգելք`  նշելով, որ որեւէ պարագույում չպետք է նվաստացնել մարդու արժանապատվոըթյան իրավունքը, որը բարձրագույն արժեք է համարվում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա շեշտեց, որ պետք է քննարկվի համաչափության սկզբունքը, արդյոք հնարավո՞ր է եղել  անձին բերել դատարան այլ հագուստով, այսինքն՝  իրականում հնարավորություն չի եղել այլ հագուստ  տանել, չէ՞ որ բարեկամները փորձել են նրան հագուստ փոխանցել, բայց չեն թողել։ Եւ եթե ապացուցվի, որ Հրաչյա Հարությունյանը կոմայի մեջ է եղել, դեղամիջոցներով են արթնացրել եւ բերել դատարան, դա եւս մի շարք նորմերի խախտում է։

Փաստաբանն ասաց, որ հնարավոր է Հրաչյա Հարությունյանին տեղափոխել Հայաստան եւ այստեղ իրականացնել արդարադատությունը, իսկ եթե արդարադատությունն իրականացվի ՌԴ-ում, ապա հնարավոր է էքստրադիցիայի կարգին համապատասխան նրան տեղափոխել Հայաստան եւ գոնե պատիժը կրի այստեղ։

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ