News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մի խումբ վրացի մասնագետներ երկօրյա այցով մեկնել են Թուրքիա, որպեսզի գնահատեն աշխատանքները, որոնք իրականացվում են վրացական դարձրած հայկական Իշխան տաճարում: Այս մասին հայտարարել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում:

Վրացական պատվիրակության կազմում են մշակույթի նախարարության ներկայացուցիչներ եւ այլ մասնագետներ:

Հաղորդագրության համաձայն՝ սա վրացի մասնագետների արդեն երրորդ այցն է Թուրքիայի տարածքում գտնվող Իշխան եւ Օշքավանք: Նրանց մշակած մի շարք խորհուրդներ հաշվի են առնվել ռեստավրացիայի գործընթացում:

Նշենք, որ հայ մասնագետները բազմիցս հայտարարել են, որ Օշքավանք մենաստանն ու Իշխան եկեղեցին հայկական ճարտարապետական կոթողներ են, ավելին՝ դրանք հայկական անուններ ունեն:

Թուրքական իշխանությունները փորձում են Օշքավանքն ու Իշխանը վերագրել վրացական մշակութային ժառանգությանը: Վրացիներն էլ իրենց հերթին այցեր են իրականացնում՝ փորձելով թուրքական իշխանություններին համոզել, որ հուշարձանները պատկանում են վրացական մշակույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ