News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկում հուլիսի 18-ի երեկոյան փոխհրաձգության արդյունքում տղամարդ էր սպանվել, հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ  կայքում։

«Ինտերֆաքսը», ՆԳՆ մամուլի ծառայությունը վկայակոչելով, հայտնում է, որ երկու մարդ է սպանվել։ Ոստիկանները հրաձգության ենթադրյալ 20 մասնակիցների են ձերբակալել։

Դեպքը տեղի  է ունեցել «Ռոշչա» առեւտրի կենտրոնի մոտ։ Նախնական տվյալով՝ ամեն ինչ սկսվել է առեւտրային երկու հիմնարկների ներկայացուցիչների միջեւ ֆինանսական վեճից։  Սպանվել է շինարարական ընկերության 42-ամյա տնօրենը։ Սպանվածի ձեռքում ատրճանակ է եղել։ Երկրորդ սպանվածի մասին տեղեկություններ չկան։

«Ինտերֆաքս-Սիբիր» գործակալությանը իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է,  որ հրաձգություն են իրականացրել հայաստանցիները։ Ավելի վաղ հայտնել էին, որ հյուսիսկովկասցիներ էին եղել։

 «Մասնակիցների խմբերը մոտեցել են առեւտրի կենտրոնին, կրակ բացել, հետո հեռացել։ Որոշ ժամանակ անց մի քանի թաղամաս անցնելով կողմերից մեկի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Վերջինս թեթեւ քերծվածքներ է ստացել»,- հայտնել են գործակալությանը։

Ավելի ուշ հայտնաբերվել է լքված ջիփ։ Ենթադրվում է, որ այն մասնակիցներից մեկինն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ