News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվան ու Երեւանը մտահոգ են Մերձմոսկվայի ողբերգության շահարկումների փորձերի կապակցությամբ, դրանք հակասում են հայ-ռուսական բարեկամական ոգուն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպման արդյունքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչություններ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարին, որի մասնակիցն է եղել նաեւ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ