News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրեա ժողովուրդը զգացել է ցեղասպանության ցավը եւ առաջինը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի եւ Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորել Յաիր Աուրոնին նրա ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանության հրատարակման առիթով: Իր խոսքում նախարարը նշել է. «Կարեւոր է, որ հրեա մտավորականությունը հայերի ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջով ազդի Իսրայելի Կնեսետի վրա: Մեր երկու ժողովուրդները շատ նմանություններ ունեն, ուստի մենք պետք է մեր ուժերը իրար միացնելով աշխարհն ավելի լավը դարձնենք: Եվ դրա կարեւոր դերակատարները մտավորականներն են»:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Յաիր Յաբանին ու Յաիր Աուրոնին ծանոթացրել է Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին:

Իր խոսքում ցեղասպանագետը նշել է. «Այն ինչ անում է Ձեր նախարարությունը ողջունելի է ու արժանի գովասանքի: Սա կարեւոր ասելիք է այն համաշխարհային հանրությանը, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Տարաբնույթ նախաձեռնություններով մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել աշխարհում եւ հասնել ցանկալի արդյունքի»:

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակված սփյուռքի նախարարության գրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ