News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ամենօրյա հաղորդագրություններն այն մասին, որ երկիրը սպառազինություն է գնում եւ խախտում հրադադարի ռեժիմը, պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

 «Սպառազինության ձեռքբերում կատարվել է նաեւ նախկինում, իսկ դրա ակտիվացման վերաբերյալ հաղորդագրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական պատերազմը ինտենսիվացել է»,-ընդգծել է փորձագետը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին պերճաշուք հայտարարությանը այն մասին, թե ադրբեջանական ռազմական շքերթն ինչ տպավորություն է թողել հայկական կողմի վրա, Գրիգորյանը նշել է, որ հայտարարությունը ստիպում է մտածել հոգեկան հիվանդության մասին: «Ծիծաղելի է պնդել, որ միայն շքերթը կարող է լիովին արտացոլել բանակի մարտունակության մակարդակը»,-նկատել է փորձագետը: Այս առնչությամբ նա հիշեցրել է հենց ադրբեջանական մամուլում պարբերաբար հայտնվող հաղորդագրությունների մասին, որոնց համաձայն բանակում թալան է տիրում: «Կողոպուտը բավականին զանգվածային բնույթ է կրում»,-ընդգծել է Գրիգորյանը:

Փաստելով, որ Ադրբեջանական կողմը շարունակում է սպառազինություն գնել` փորձագետը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ անկախ նրանից, Ադրբեջանը կձեռքբերի 10 կամ 100 օրինակ, միեւնույն է կմնա «ճանաչվող» հակառակորդ` հայտնի ձեռագրով: «Դա շատ կարեւոր է: Ինչ էլ որ նախաձեռնեն, հայկական կողմի համար «կանխատեսելի» կլինեն: Սակայն դա բնավ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հանգիստ լինի եւ թերագնահատի հակառակորդին` նա պատրաստվում է այն մեթոդով, որն իրեն ճիշտ է թվում»,-ընդգծել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ