News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական զարգացման գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը իրանական ընկերություններին, գործարարներին եւ ներդրողներին կոչ է արել մասնակցել Հայաստանում տնտեսական եւ առեւտրային գործունեությանը:

Իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է. «Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում իրանցի գործարարների ներկայության համար պայմաններ են ստեղծվել»:

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը չի սահմանափակում օտարերկրյա ներդրողների հնարավորությունները կոնկրետ ոլորտներում միջոցներ ներդնելու առումով: Նա նաեւ նշել է, որ հայ ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել «Արաքս» իրանական ազատ առեւտրի գոտում:

«Արաքս» իրանական ազատ առեւտրի գոտին լավ հնարավորություններ է ստեղծում հայ գործարարների համար՝ շատ լավ պայմաններ ապահովելով իրենց բիզնեսը ներդնելու առումով»,-հավելել է Հարությունյանը:

Նշենք, որ հայ եւ իրանցի պաշտոնյաները Երեւանում կայացած հանդիպմանը առեւտրային համաձայնագիր են կնքել, որը ստորագրել են Երեւանի եւ Թեհրանի առեւտրային պալատների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ