News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհն է ճանաչել, ինչո՞ւ Ուկրաինան չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Analitika.at.ua-ի հետ զրույցում հայտարարել է հայտնի իրավապաշտպան Տատյանա Մոնտյանը՝ խոսելով Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Իրավապաշտպանը հայտնել է, որ լիովին սատարում է Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը՝ հավելելով, որ «ամբողջ աշխարհն է ճանաչել այն, ինչո՞ւ Ուկրաինան չճանաչի»:

Նշենք, ուկրաինացի պատգամավորները, մտավորականության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները եւ  հասարակական կազմակերպությունները ակտիվ կերպով Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններ են հնչեցնում:

Ուկրաինացի փորձագետ, Իրավիճակների մոդելավորման գործակալության փոխտնօրեն Ալեքսեյ Գոլոբուցկիի խոսքով՝ հասկանալի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է:

«Հայերի օրինակը ցույց է տալիս, որ ազգային ողբերգությունն ազգին ավելի է ուժեղացնում: Հատկապես, ելնելով սեփական ժողովրդի օրինակից», - ամփոփել է փորձագետը:

Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր գրանցվել:  Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Ռեգիոնների կուսակցություն) ու Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») են:

Նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ