News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր՝ հուլիսի 22-ին, հանդիպել է Մոսկվայում խոշոր ավտովթարի համար մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Հայաստանի օմբուդսմենի հանդիպումը Հրաչյա Հարությունյանի հետ կայացել է «Մատրոսսկայա տիշինա» կալանավայրում: Իրավապաշտպանը շնորհակալություն է հայտնել քննիչին՝ աջակցելու համար, ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ