News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան կարող են նախաստորագրել, իսկ հաջորդ տարի՝ ստորագրել ԵՄ հետ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրեր: Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչոսը:

«Կարող ենք Մոլդովայի, Վրաստանի եւ, հնարավոր է, Հայաստանի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրում ակնկալել նաեւ նախքան Վիլնյուսում կայանալիք հանդիպումները: Այն ժամանակ աշխատելու ենք ստորագրել հնարավորինս շուտ: Լավագույն տարբերակը կլինի դա անել, քանի դեռ գործում է ԵՄ համապատասխան հանձնաժողովը»,- BNS-ին է ասել նախարարը եկուշաբթի երեկոյան Բրյուսելից:

Ներկայիս Եվրահանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա երկրորդ կիսամյակին, ընդգծում է BNS-ը:

Ինչպես հաղորդվում էր, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերին Վիլնյուսում: 5 տարի առաջ մեկնարկած նախագիծը նախատեսում է ԵՄ եւ հետխորհրդային 6 հանրապետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ մերձեցում: Ավելի վաղ ԵՄ-ում հայտարարել էին, որ մտադիր են «Արեւելյան գործընկերության»՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովն օգտագործել Բելառուսի հետ հարաբերություններն ապաարգելափակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ