News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հրաչյա Հարությունյանն աստիճանաբար ապաքինվում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Պաշտպանը Մոսկվայից վերադարձել այսօր՝ հուլիսի 23-ի առավոտյան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործի համատեքստում:

Նրա խոսքով՝  «Մատրոսկայա տիշինայում» Հարությունյանի հետ հանդիպումը վերջինն էր նախատեսվածների շարքում: «Հրաչյա Հարությունյանը դանդաղ ապաքինվում եւ դուրս է գալիս դեպրեսիայից: Նա անգամ ժպտում էր, երբ խոսում էր ընտանիքի մասին»,-ընդգծել է օմբուդսմենը՝ հավելելով, որ ողբերգական վթարից հետո Հարությունյանը խորը դեպրեսիվ վիճակում էր: Այդ վիճակում ցուցմունքներ տալը նպատակահարմար չէ, ընդգծել է Անդրեասյանը՝ բացատրելով, թե ինչու մինչ օրս մեղադրյալը ցուցմունք չի տվել: «Բանտախցում կա 6 մարդ: Պայմանները համեմատաբար լավն են»,-հաղորդել է օմբուդսմենը:

Անդրեասյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը՝ հանդիպումը կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ դրա համար դիվանագիտական ներկայացուցչությունը հսկայական ջանքեր է գործադրել:

Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին; Հանդիպման ընթացքում քննարկվել է եւս մեկ փաստաբանի՝ Ռուբեն Մարգարյանին, գործում ներառելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ