News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիական ընդդիմության գրոհայինների կողմից Հալեպից Բեյրութ ուղեւորվող երկու ավտոբուսների գնդակոծման հետեւանքով զոհվել է մի հայ կին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի ծառայությունից:

Եւս 15 հայեր մարմնական վնասվածքներ են ստացել, վիրավոր հայերի մի մասը, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել, մի մասն էլ բժիշկների հսկողության տակ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրիական ընդդիմության զինյալներն այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 15-ի սահմաններում գնդակոծել են Հալեպ-Բեյրութ ուղերթի երկու ավտոբուսներ: Ավտոբուսներում բազմաթիվ հալեպահայեր են եղելՀայաստանի ԱԳՆ-ն ճշտում է տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ