News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակիչ 22-ամյա Ասատուր Խաչատրյանը «սխալմամբ» մեկնել է Բաքու:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունից, երիտասարդը մեկնում էր Կիեւ` հարազատներին այցելելու: «Բորիսպոլ» օդանավակայանում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջացել, ընդ որում այնքան լուրջ, որ որոշում է կայացվել երիտասարդին անմիջապես հետ ուղարկել:

Սակայն օդանավակայանի աշխատակցի անզգուշության հետեւանքով Խաչատրյանը կարող էր ողբերգական ճակատագրի արժանանալ, քանի որ Երեւան թռչող օդանավի փոխարեն նրան նստեցրել են Բաքու թռչող օդանավը: Բարեբախտաբար, նրան այնտեղ երկար չեն պահել: Բաքվի օդանավակայանի «ստերիլ գոտում» մի քանի ժամ մնալուց հետո նրան նստեցրել են օդանավ ու հետ ուղարկել Կիեւ:

Ներկայումս Խաչատրյանը Կիեւում է: Անհասկանալի տրամաբանությամբ, իշխանություններն իրենց մեղքը քավելու համար թույլ են տվել, որպեսզի Խաչատրյանն այցելի իր հարազատներին:

Ուկրաինայի միջազգային ավիաընկերության տվյալներով` Բաքվում Խաչատրյանին ապահովել են սնունդով եւ պահպանությամբ: Հուլիսի 26-ի առավոտյան Կիեւ ժամանելով` նա զանգահարել է ծնողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ