News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012-ի հունվարից, ոստիկանությունը համացանցում տարածված անչափահասների մասնակցությամբ 800 պոռնոգրաֆիական տեսանյութ է հայտնաբերել, իսկ նույն ժամանակահատվածում Ռուսաստանում հայտնաբերվել է 2835 օգտատերերի (66 երկրից) կողմից տարածված նմանատիպ նյութեր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, նշվել է Սոչիում տեղի ունենցած Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի նիստի ժամանակ, որին մասնակցոել է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում, մասնավորապես նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նաեւ նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավոր նպատակներով դրանց օգտագործման համար; Այս ոլորտում տարածում են ստացել հանցավոր գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են տեղեկատվության ու տեղեկատվական ռեսուրսների ոչնչացումը, փոփոխումը, հափշտակումը, շրջափակումը եւ այլն: Նման պայմաններում մեծանում է տարբեր երկրների իրավապահ մարմինների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելու համար:

Միայն 2012 թվականին Ռուսաստանի տարածքում գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված 10227 հանցագործություն, Հայաստանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 50 կիբերհանցագործություն:

Նշենք, որ ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի նիստում համապատասխան որոշումներ են ընդունվել օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ, հաստատվել են ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանը եւ 2015 թ. աշխատանքային պլանի նախագիծը:

Նիստի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ