News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի Կասյան փողոցում, օգոստոսի 4-ին կբացվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով` կտեղադրվեն 150 տաղավարներ, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելացվի մինչեւ 200: Տոնավաճառը կգործի մինչեւ դեկտեմբերի վերջ, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակում կաշխատի ամենօրյա ռեժիմով:

Ներկայումս տոնավաճառի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցներն իրականացնում են մաքրման ու բեռնաթափման աշխատանքներ, իսկ մնացած ծախսերը կհոգա գյուղնախարարությունը: Ռ. Մակարյանի տեղեկացմամբ` տոնավաճառի կազմակերպման համար պետբյուջեից միջոց չի ծախսվում, օգտագործվում են անհատների նվիրատվությունները:

Նշենք, որ հունիսի 8-ից Երեւանում գործում է նաեւ Մալիբուի տոնավաճառը (Մաշտոցի պուրակ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ