Երեւանում այսօր` հունիսի 7-ին բացվեց գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը` Մալիբու սրճարանի մոտ (Մաշտոցի այգի):

Հանրապետության տարբեր մարզերից մոտ 110 գյուղացիներ առաջարկում են տարբեր մթերքներ: Սակայն տոնավաճառում բազմաթիվ ազատ տաղավարներ կային: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ 200 տեղ են տրամադրել գյուղացիներին միայն այս տոնավաճառում, իսկ որոշ տաղավարների դատարկությունը բացատրեց սեզոնի սկզբով ու բերքի հետ կապված խնդիրներով: Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում բոլոր տաղավարները կզբաղեցվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` Երեւանի այլ վարչական շրջաններում կստեղծվեն նոր տոնավաճառներ:

Նշենք, որ անցյալ տարի Երեւանում գործել են 3 գյուղատնտեսական տոնավաճառներ` Մալիբուի, Կասյան փողոցի վրա եւ Այրարատ կ/թ-ի մոտ:

Տոնավաճառում մեր հարցումները ցույց տվեցին, որ գները մոտ 5-10 %-ով ավելի էժան են, քան մյուս շուկաներում: Այսպես`է 1 կգ ծիրանն արժեր 1000 դրամ, կեռասը` 800 դրամ, լոլիկը` 250-300 դրամ, վարունգը` 150 դրամ, կարտոֆիլը` 200 դրամ: 1 կգ պանիրը վաճառվում էր 1500 դրամով:

Գյուղացիներն, ընդհանուր առմամբ, գոհ էին տոնավաճառից, եւ տեղն է հարմար, եւ տաղավարներն ավճար են (անվճար են նաեւ սայլակներն ու կշեռքները):

Գյուղատնտեսական տոնավաճառները կազմակերպվում եմն ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ: