Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ը կրկին հարված հասցնի, Իրանի պատասխանը պարտադիր չէ, որ սահմանափակվի այս տարածաշրջանով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթաքին։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները փորձում է մեծացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։
Միաժամանակ, նրա կարծիքով, ամերիկյան պաշտպանական համակարգերը, դրանց թվում՝ Patriot-ը, իրանական հրթիռներին հակազդելու հարցում բախվել են սահմանափակումների։





























