Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա։

Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման արգելքը սահմանվել է 3 ամսով և տարածվում է հետևյալ նյութերի արտահանման վրա՝

• քարածխային և նավթային բենզոլներ,

• տոլուոլ,

• օրթոքսիլոլ,

• պարաքսիլոլ,

• ֆենոլ։

Սահմանափակումը չի տարածվում միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային մարդասիրական օգնության շրջանակում մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն կղզեխմբում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման վրա։