ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կհանդիպեն Շենչժենում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Դրա մասին հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում են լրատվամիջոցները։

Ռուսաստանցի քաղաքական գործիչը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները երկու երկրների համագործակցությունը հասցրել են աննախադեպ բարձր մակարդակի։ Համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հիմքում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի, Ռուսաստանի ու Չինաստանի խորհրդարանների և, իհարկե, ժողովուրդների հսկայական աշխատանքն է։

«Նրանք պարբերաբար հանդիպում են, այս տարի արդեն երկու անգամ հանդիպել են և առաջիկա օրերին կրկին կհանդիպեն Շենչժենում անցկացվելիք APEC գագաթնաժողովում»,- Պեկինում Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի նախագահ Վան Հունինի հետ հանդիպման ժամանակ նշել է Մատվիենկոն։

APEC գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18–19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։