NBC News-ի լրագրող Գարեթ Հաաքեն պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Իրանին նոր հարված հասցնելու հնարավորության մասին հարցին։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը չէր պատասխանում հարցերին, և երբ Թրամփը հեռանում էր, լրագրողը բղավելով հարցրել է՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը դիտարկո՞ւմ է միջանկյալ ընտրություններից հետո Իրանին նոր հարված հասցնելու հնարավորությունը։ Նա պատասխանել է․ «Ոչ»։





























