Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինային, որի հիմնական թիրախները կարող են դառնալ էներգետիկ ենթակառուցվածքն ու լոգիստիկան։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ ռուսական կողմը կարող է ապավինել նրան, որ աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի ամերիկյան ընտրությունների վրա, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարներին առնչվող խնդիրները, կմնան միջազգային հանրության տեսադաշտից դուրս։