Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։




























