Հրաժարական է տվել ՄԱԿ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Քշիշտոֆ Շչերսկին։ Հրաժարականի մասին հայտնել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Մարչին Պշիդաչը։
«Սա արդեն երրորդ բարձրաստիճան դիվանագետն է (Չինաստանում և Ռումինիայում դեսպաններից հետո), որը չի ցանկանում անձամբ հավանություն տալ Դ. Տուսկի կառավարության անօրինականություններին։ Համատեքստն ակնհայտ է»,- նշել է նա՝ նկատի ունենալով վարչապետի և նախագահի դիմակայությամբ պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից բխող քաղաքական ճգնաժամը։





























