Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ամբողջ ադրբեջանական ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ։
Շնորհավորանքը հնչել է այն ժամանակ, երբ Թուրքիայի առաջնորդի ինքնաթիռը Ադրբեջանի օդային տարածքով թռչում էր Հարավային Կորեայի ուղղությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ «իրենց երկրների միջև եղբայրական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և զարգանալ»։





























