Ուկրաինայի Պետրոպավլովսկայա Բորշչագովկա գյուղի տներից մեկում մարդկանց են պահել, որոնց թվում կան ծանր վիրավորներ։

Դեպքի վայրում ցուցարարներ են հավաքվել, բախումներ են տեղի ունեցել, արցունքաբեր գազ է կիրառվել, հայտնում է УНИАН-ը։ Այնուհետև ցուցարարները սկսել են ցրվել, իսկ դեպքի վայրում կրակոցների ձայներ են լսվել։

Ազգային գվարդիայի հրամանատար Ալեքսանդր Պիվնենկոն հայտարարել է, որ այդ տունն Ազգային գվարդիայի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման վայր է, ուր ժամանում են տարածքային համալրման կենտրոնների միջոցով զորահավաքով զորակոչված զինծառայողները։ Այնտեղ նրանցից ստորաբաժանում է կազմավորվում, որից հետո նրանք 58 օրով մեկնում են ուսումնական կենտրոն։