ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը կամ Իսրայելը դիտարկում են Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը՝ այդ ենթադրությունները «զառանցանք» անվանելով։
«Սրանք զառանցանքային հայտարարություններ են։ ԱՄՆ-ում և Իսրայելում այդ մասին նույնիսկ ոչ ոք չի խոսում»,- նշել է նա։
Այսօր ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին:





























