Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ թշնամիներին չի հաջողվի պատերազմի սպառնալիքով ստիպել երկրին կապիտուլյացիայի ենթարկվել, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ մարտահրավերներն ու ճգնաժամերը, որոնք ներկայում Իրանին պարտադրում են նրա թշնամիները, պետք է հաղթահարվեն ժողովրդի աջակցությամբ։

«Մենք ձգտում ենք հարցերը լուծել երկխոսության միջոցով։ Այդ առնչությամբ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել»։

«Մեր թշնամիները չեն կարողանա պատերազմով ստիպել Իրանին կապիտուլյացիայի ենթարկվել։ Մենք վճռականորեն դիմակայում ենք նրանց ստերին ու չափազանցված պահանջներին»,- նշել է նա։