News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարարը շեշտել է հայ-իրանական երկկողմանի կապերի ընդլայնման կարեւորությունը, ընդգծելով, որ բարեկամ ժողովուրդները գյուղատնտեսության ոլորտում կարող են փոխշահավետ գործակցության առավել սերտ կապեր հաստատել եւ ընդլայնել ապրանքաշրջանառությունը:

Դեսպան Մոհամմադ Ռեիսիին հավանություն տալով գյուղոլորտում փոխգործակցության շրջանակն ընդլայնելու առաջարկին, նշել է, որ գործակցության ներուժն ավելին է եւ, պետք է երկուստեք ջանալ այն առավել ընդգրկուն դարձնելու համար: Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակում վավերացված փոխըմբռման հուշագիրը համագործակցության ավելի լայն ձեւաչափեր է ենթադրում: 

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ ներկայացված տեղեկատվության համար պատրաստակամություն է հայտնել հետեւողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ