News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված են 189.7 հազ. հաշմանդամներ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ հաշմանդամների թիվն ավելացել է 7 հազարով:

Առավել մեծ չափով աճել է անժամկետ հաշմանդամների թիվը` հասնելով 123 հազարի, նախորդ տարվա 112.8 հազարի համեմատ:

Հաշմանդամների ամենամեծ խումբը 40-63 տարեկաններն են` ընդհանուրի մոտ 52%-ը: Մինչեւ 18 տարեկան 8.1 հազ. հաշմանդամ կա, 18-40 տարեկանում հաշմանդամների թիվը 27.4 հազար է:

Հաշմանդամների մոտ 47%-ը կանայք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ