News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Էստոնիայում հուլիսի 30-ին 71 տարեկան հասակում մահացել է Տալլինի բնակիչ, էստոնիայում Հայաստանի Հանրապետության նախկին պատվավոր հյուպատոս, էստոնական հայկական ազգային միության նախաձեռնող, հիմնադիր եւ երկար տարիների ղեկավար Գարիկ Իկնոյանը։

Էստոնական Ռադիոյի «Ծիծեռնակ» ծրագրի խմբագրության հաղորդմամբ՝ Իկնոյանը մեծացել է Երեւանում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, ապա ընդունվել Տալլինի Պոլիտեխնիկական ինստիտուտ, աշխատել է էստոնիայում՝ մի շարք ղեկավար պաշտոններում։

Նա իր գործունեությամբ մեծապես նպաստել է հայկական եւ էստոնական կողմերի միջեւ կապերի ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն համար։ Նա մեծ ներդրում է ունեցել էստոնիայում հայ համայնքի ամրապնդման հարցում, ընդգծվում է էստոնական ռադիոյի հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ