News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ըստ նախնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանին նախօրեին վիրավորված հովիվը կրակել է ռուս սահմանապահների վրա: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը: 

35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել էր Հայաստանի սահմանը: Նա կրակել էր սահմանը հսկող ռուս սահմանապահների վրա, իսկ այնուհետեւ փորձել էր առաջանալ հանրապետության տարածք: Ռուս սահմանապահները պատասխան կրակ էին բացել՝ վիրավորելով սահմանախախտին:

Իր հերթին Թուրքիայի «Անադոլու» գործակալությունը նշում է, որ Մուսթաֆան Հայաստանի սահմանը խախտել է ՝ հոտի հետեւից գնալով: Մուսթաֆան վիրավորվել է եւ ավելի ուշ վախճանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ