News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեայի բնակչուհին տապալել է վարորդական քննությունն  այն սկսելուց բառացիորեն տասը վայրկյան անց:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մեքենան պոկվում տեղից, իսկ մի քանի վայրկյան անց  դուրս է գալիս ճանապարհից, այնուհետեւ ակնթարթորեն թեքվում է կողքի, իսկ հետո շրջվում է: Այս ամենն ուղեկցվում է հրահանգիչի բղավոցներով, հաղորդում է «Լենտան»:

31 րոպեանոց տեսանյութը  մոտ կես միլիոն դիտում է արձանագրել:

Աղջկա անձի մասին ոչինչ չի հաղորդվում: Հայտնի չէ, մինչ այդ նա քանի անգամ է մեքենա վարել եւ քանի անգամ է փորձել քննություն հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ