ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ այդմ, Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Ընտրությանը մասնակցել է 17 579 քաղաքացի։
Մեղրի համայնքում ՔՊ-ն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստացել է 3368 ձայն կամ քվեների 70%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4810 քաղաքացի։
Եղեգնաձորում ՔՊ-ն՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստացել է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 429 քաղաքացի։
Վայք համայնքում ՔՊ-ն՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստացել է 4186 ձայն կամ քվեների 96.12%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4355 քաղաքացի։
Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 011 քաղաքացի։
Ջերմուկ համայնքում ՔՊ-ն՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստացել է 2580 ձայն կամ քվեների 92.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2783 քաղաքացի։
Ծաղկաձորում ՔՊ-ն՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2936 քաղաքացի։
Մարտունի համայնքում ՔՊ-ն՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստացել է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 18 629 քաղաքացի։
Արտաշատում ՔՊ-ն՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 27 731 քաղաքացի։
Ախուրյան համայնքում ՔՊ-ն՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 11 737 քաղաքացի։
Իջևան համայնքում ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստացել է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 169 քաղաքացի։
Վարդենիսում ՔՊ-ն՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացել է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 10 161 քաղաքացի։
Դիլիջան համայնքում ՔՊ-ն՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 6322 քաղաքացի։
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 761 քաղաքացի։
Արաքս համայնքում ՔՊ-ն՝ Ղազար Ղազարյանի գլխավորությամբ, ստացել է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 8727 քաղաքացի։
Արմավիր համայնքում ՔՊ-ն՝ Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը։ Ընտրությանը մասնակցել է 13 941 քաղաքացի։
Գառնի համայնքում ՔՊ-ն՝ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը։ Ընտրությանը մասնակցել է 3433 քաղաքացի։
Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը Հրազդանում ստացել է 17 200 ձայն կամ քվեների 90.2%-ը։
Նշենք, որ ԿԸՀ-ն դեռեւս չի հրապարակել պաշտոնական թվերը։ Այս պահին հայտնի չէ նաեւ, թե ինչ արդյունքներ եկ գրանցվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։




























