News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մի շարք դեսպանատներ օգոստոսի 5-10-ին փակ կմնան՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ, հաղորդում է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Նա նաեւ հաղորդել է, որ խոսքը նոր սպառնալիքների մասին չէ, այլ ավելի վաղ ընդունված կանխարգելման միջոցների, որոնք նախատեսված են պետքարտուղարության աշխատակիցներին պաշտպանելու համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչեւ օգոստոսի 10-ը չեն գործի ԱՄէ-ում, Հորդանանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում, Եմենում, Լիբիայում, Մադագասկարում, Բուրունդիայում, Սուդանում, Ռուանդայում, Մավրիկիայում, Բանգլադեշում, Ալժիրում, Մավրիտանիայում, Աֆղանստանում եւ Իրաքում գործող դեսպանատները։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հաղորդել էր անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու մասին՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ