News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21-րդ խմբի կամավորները օգոստոսի 7-ին կայացած երդման հանդիսավոր արարողության ժամանակ երգել են «Անուշ» օպերայի արիաներն ու բեմականացրել Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթից եւ երախտագիտության խոսքերից հետո Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչ Թամար Պողոսյանը ընթերցել է նախարար Յուրի Վարդանյանի ուղերձը։ Արարողության ընթացքում Նոր Հաճնի, Կոտայքի, Քարաշամբ գյուղերի դպրոցների տնօրեններին պատվոգրեր են հանձնվել։ Հետո կամավորները՝ Հեֆֆերնի գլխավորությամբ, արտասանել են երդման տեքստն ու պաշտոնապես դարձել կամավորներ Հայաստանում։ Արարողության ավարտին շնորհակալական խոսքով հանդես են եկել նաեւ երկու կամավորներ։ Ամենավերջում կամավորները հայերենով կատարել են «Իմ Երեւան» երգը։

ԱՄՆ Խաղաղության կորպուսի գլխավոր նպատակներն են ընդունող երկրին եւ դրա ժողովրդին մասնագիտորեն աջակցել՝ ամերիկյան ժողովրդին ավելի լավ ընկալելու, եւ հակառակը՝ ամերիկյան ժողովրդի օգնել՝ հայ ժողովրդին ավելի լավ ընկալելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ