News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը պետք է ձգտի ապագայում թույլ չտալ ռազմական հակամարտություններ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին՝ 2008թ ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակի արարողության ժամանակ։ «Մենք ինքներս չպետք է նախաձեռնողներ լինենք եւ սադրանքների ենթարկվենք»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը երաշխավորում է Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի ժողովրդի անվտանգությունը, անձեռնմխելիությունն ու զարգացման հեռանկարները, եթե նրանք համաձայնեն ապրել վրացիների հետ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Հայտարարությունում ասվում է, որ Վրաստանի նոր կառավարությունն ընտրել է խաղաղ, կառուցողական եւ պրագմատիկ կուրս՝ լուծելու կոնֆլիկտային հարցերը՝ դրական արդյունքների հույս ունենալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ