News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երեւան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, այսօր՝ օգոստոսի 10-ին վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի 19 ԼՕ 899 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ., կինը` Թ., երեխաները` Ա. եւ Գ. Պողոսյանները:

Գ. Պողոսյանի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ