News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը դեռեւս արդյունքներ չի տվել:

Հիշեցնենք, որ միջադեպից անցել է արդեն 10 օր: Պաշտոնապես ռուսական կողմն ընդունել է միջադեպի փաստը, սակայն գնահատականներ ու մանրամասներ հաղորդելուց հրաժարվել է մինչեւ հետաքննության ավարտը: Զուգահեռաբար Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները միմյանց բողոքի նոտաներ են հղել:

Օգոստոսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին սպանվել է թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը՝ ազգությամբ ադրբեջանցի:Թուրքական կողմի վարկածով՝ Ուլքերը, որոնելով իր անասուններին, հատել է Հայաստանի հետ սահմանը, վիրավորվել է, իսկ ավելի ուշ՝ մահացել:

Ռուսական կողմի ոչ պաշտոնական վարկածով, 35-ամյա թուրք հովիվը կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել է խորանալ Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել՝ վիրավորելով սահմանախախտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ