News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչներն առայժմ չեն հանդիպել գերի վերցված հայ զինվորին՝ Հակոբ Ինջիղուլյանին:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ղեկավար Իլահ Հուսեյնովը, հանդիպումն առայժմ չի կայացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Այդ առնչությամբ Պատանդների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ եթե ադրբեջանցիների կողմից պատանդ վերցված հայ զինծառայողը ցանկություն հայտնի, կարող է Հայաստան վերադառնալ: Ամեն բան կախված է նրա ցանկությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ