News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ ականի վրա հայ զինծառայող է պայթել:

«Դա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է: Հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում»,- NEWS.am-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, իբրեւ թե, օգոստոսի 7-ի գիշերը Ադրբեջանի եւ ԼՂ ԶՈւ-ի շփման գծում պայթել է զինվոր Արմենակ Հակոբյանը: Ադրբեջանկան կողմի վարկածով դա  Ադրբեջան անցած երկու զինվորներից մեկն է: Ինջիղուլյանը պատանդ է վերցվել, իսկ Հակոբյանը պայթել է ականի վրա:

Հակասական ու ոչ ճշմարիտ տեղեկությունների տարածումը կապված է նրա հետ, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում, որպեսզի ԽԿՄԿ-ի Բաքվի ներկայացուցիչները հանդիպեն պատանդ վերցված Ինջիղուլյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ