News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջեւ, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարեւանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:

Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բենզալցակայանի առջեւ սեւ «Լադա» մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս:  Մանուկ Նիգոյանը պահանջել է վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրմշտոց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաեւ մեքենայի ուղեւորը, վեճը հարթվել է բենզալցակայանի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը  կդիմի Երեւանի ճանապարհային ոստիկանությանը վարորդին  գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու  պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ