News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կյանքի կոչելով՝ հետագայում հնարավոր կլինի փոխել տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը օգոստոսի 16-ին Գաբալայում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ: Գագաթաժողովին մասնակցում են նաև Ադրբեջանի, Ղրղըզստանի և Ղազախստանի նախագահները:

«Թյուրքալեզու պետությունները տեղակայված են այնպիսի տարածաշրջանում, որը կապում է Եվրոպան ու Ասիան, Հյուսիսն ու Հարավը: Այդ տարածաշրջանների միջև կապ հաստատելու հարցում կարևոր նշանակություն ունի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացումը»-ընդգծել է Թուրքիայի նախագահը: «Մետաքսի ուղին կյանքի կոչելով՝ կնպաստենք թյուրքական աշխարհի տնտեսական և քաղաքական ամրապնդմանը»,-ընդգծել է Գյուլը, փոխանցում է «Նովոստի-Ադրբեջան»-ը:

Հիշեցնենք, որ 2012-ի աշնանը իր պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին կասկած էր հայտնել, որ դժվար թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահավետ լինի Վրաստանի համար: Վարչապետի նմանատիպ հայտարարությունները խստագույնս քննադատվել են նախագահ Սահակաշվիլիի կողմից: Վերջինս ընդգծել է, որ Վրաստանի շուրջ կեղտոտ ռազմավարական խաղ է տարվում, որի նպատակն է հետաձգել երկաթուղու շինարարությունը:

Ընդգծենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն ունի ակնհայտորեն քաղաքական ուղղվածություն: Այն շահավետ չէ Իրանի համար, սակայն դա պետք է Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին: Հայաստանը այն դիտարկում է որպես երկրի դեմ ուղղված քաղաքական ճնշում՝ նպատակ ունենալով երկրի տրանսպորտային մեկուսացում կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ