News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2013 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկել է 13 474 տոննա արտադրանք` 6,7% -ով գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արտահանվել է 13 765 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 22% ավել է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմում է 17%` գերազանցելով 42 մլն դոլարը:

Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ հաշվետու ժամանակաշրջանում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում` գրեթե 87%:

Ինչպես  վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – հունիս ամիսներին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 900 մլն դրամ, որը 33,7%-ով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակի տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ