News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած Արթուր Գառնիկի Ասոյանի կյանքին վտանգ չի սպանում, նրա առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-iի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ առայժմ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա, թեթեւ վնասվածք է. Եթե բարդություններ չլինեն, ապա հնարավոր է` մի քանի օր ապաքինվելուց հետո դուրս գրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:

Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ  Հայաստանի սահմանին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ