News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի լույս 26-ի գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Պուշկինոյի շրջանում. զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են: Ա-107 ավտոմայրուղու 4-րդ կմ-ում բախվել են ուղեւորատար «Գազելը» եւ Renault բեռնատար ավտոմեքենան, որից հետո բռնկում է տեղի ունեցել, հայտնում է մարզային ԱԻՆ-ի կայքը:

Զոհվածները տեղափոխվել են Պուշկինո քաղաքի մարզային Կենտրոնական հիվանդանոցի դիահերձարան, ճշտվում է նրանց ինքնությունը: Հիվանդանոց են տեղափոխել նաեւ գանգուղեղային փակ վնասվածք ստացած երկու վիրավորներին:

Ըստ Life News-ի` ողջ է մնացել բեռնատարում գտնվող ամուսնական զույգը: Հրատարակչությունը նշում է տուժածների անունները` 45-ամյա Վլադիմիր Նովոխացկին եւ նրա 49-ամյա կինը` Լարիսան: Երկուսի վիճակն էլ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ