News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերն անցնող հանգստյան օրերին շարունակել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության տվյալներով, օգոստոսի 24-ի ցերեկը եւ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար ինքնաձիգներից եւ գնդացիրներից կրակ են բացել Այգեձոր, Բերքաբերդ եւ Կոթի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ:

Օգոստոսի 25-ի ցերեկը եւ գիշերը գնդակոծել են Չինարի եւ Դովեղ գյուղերի հայկական դիրքերը: Առաջին դեպքում օգտագործվել է դիպուկահարի զենք ու գնդացիր: Երկրորդ դեպքում՝ գնդացիր եւ ինքնաձիգ: Բարեբախտաբար տուժածներ չկան:

7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ