News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսի 23-ին այցելել են ադրբեջանցի գերի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը:

Կարմիր խաչի ներկայացուցիչները գերուն նամակ են հանձնել հարազատներից, նա նույնպես նամակ է փոխանցել:

2012թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում  Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել:  Սահմանախախտը ձերբակալվել էր, քննություն էր սկսվել: Ադրբեջանցի զինվորի գերի ընկնելու մասին իսկույն հաղորդվել էր ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ